Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Աղոթարան

Աղոթարան
01.02.2025 | 00:02

Տեր Աստված, պարգևի՛ր մեզ Քո օրհնությունը և փրկիր վտանգներից ու փորձություններից։

Տու՛ր զորությունը չարի հարձակումներին դիմակայելու, հարվածներից վեր հառնելու։

Մշտավառ պահի՛ր մեր կյանքում հարության երկնահեղ լույսը և պահպանիր մեզ Քո Սուրբ Աջի հովանու ներքո։

Ամեն:

Դիտվել է՝ 2139

Մեկնաբանություններ